ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Ոչինչ այս արևի տակ նոր չէ

Ոչինչ այս արևի տակ նոր չէ
10.01.2026 | 13:12

Բացառիկ ճշմարտություն է ասվածը։ Մարդիկ միշտ դավաճանել են ու դավաճանել։ Ոչինչ չի փոխվել։

Մի բան հստակ է, վա'յ դավաճաններին, որովհետև իրենց տված հավատարմության երդումն է իրենց դատելու,

«քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրա՛նք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրա՛նք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին։ Մի՛ հաւատա նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին»

(Երեմիա, 12:6)

Տեր Պսակ քահանա ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ